[ARM]     [RUS]     [ENG]

ՊԲ զինծառայող Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է "Մարտական ծառայություն" մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է "Մարտական ծառայություն" մեդալով։