Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Հանդիպում միջազգային դիտորդների հետ

2016թ. փետրվարի 19-ին և 20-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային մի քանի դիտորդների հետ:

ԱՄՆ-ից Արցախ ժամանած Կարին Մակդոնալդի և Գեյլ Փելլերինի հետ հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Պաշտպանը ներկայացրել գործող Սահմանադրության և նախագծի միջև առկա`  մարդու իրավունքների ոլորտին առնչվող հիմնական տարբերությունները, ինչպես նաև անդրադարձել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանություններին և Եվրոպա կատարած այցի արդյունքներին:

Դիտորդները Պաշտպանին ուղղել են մի շարք հարցեր հանրաքվեի գործընթացը կարգավորող օրենսդրության վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են այն քաղաքացիների հանրաքվեի իրավունքի իրացման հարցերը, ովքեր առողջական պատճառներով ընտրական տեղամաս այցելելու օբյեկտիվ հնարավորություն չունեն:

Այնուհետև, Ռ.Մելիքյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Հանրապետությունից ժամանած անկախ դիտորդ Օսկար Լոպես Գոլդարասենայի հետ, որի ընթացքում քննարկվել են ինչպես  նոր Սահմանադրության հանրաքվեին, այնպես էլ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրավական կարգավիճակին, Պաշտպանի աշխատակազմ մուտքագրվող դիմումների բնույթին վերաբերող հարցեր:

Փետրվարի 20-ին Արցախի Օմբուդսմենը հանդիպել է Գերմանիայից դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Ռայներ Մորելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններին, ինչպես նաև Արցախում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բացակայության հետևանքներին վերաբերող հարցեր: Ռ.Մելիքյանն ընդգծել է, որ Արցախում հեղինակավոր իրավապաշտպան կառույցների գործունեությունը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիա սանձազերծելու համար:

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ