[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում "Հայաստան" համահայկական հիմնադրամի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: 

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։
Հանդիպման ընթացքում Նախագահը ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանին պարգեւատրել է <<Երախտագիտություն>> մեդալով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի զարգացման գործում կրում է շարունակական եւ համապարփակ բնույթ՝ հիմնադրամի աշխատանքը համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն բաղադրամասերից մեկը: 
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: