[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՊԱՅԱԿԱՆ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 12-ին Մարտունի քաղաքում մասնակցել է պետական միջոցներով կառուցված՝ սպայական ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան երեք շենքերի բացման արարողությանը։ 

 Գործադիր իշխանության ղեկավարը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի և զինվորական բարձրաստիճան ղեկավարության հետ միասին, բնակարանների բանալիներն է հանձնել 67 թոշակառու և ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքների։ Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության ներքո է պահել զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները և պատրաստ է շարունակաբար միջոցներ ուղղել նրանց բնակարանային պայմանների բարելավման գործին։ Վարչապետը նաև շրջայց է կատարել նոր թաղամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքների և նորակառույց բնակարանների պայմաններին։ 

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին