[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին: 

Քննարկվել են բուհի եւ Արցախի պետական համալսարանի համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման փոխգործակցությունը, հույս հայտնելով, որ երկու համալսարանների միջեւ կապերը հետեւողականորեն կամրապնդվեն ու կընդլայնվեն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք: