[ARM]     [RUS]     [ENG]

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Մայիսի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Ռուսլան Իսրայելյանը:

 2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ են ներկայացրել  պաշտպանության նախարարության և կառավարությանն առընթեր ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ու արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուները: