Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի առաջին՝ փետրվարի 23-ի լիագումար նիստում  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ   Վարդգես Բաղրյանը հանդես է եկել պատգամավորական հայտարարությամբ։

Ստորև՝  հայտարարության տեքստը։ 
 ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վ.ԲԱՂՐՅԱՆ
Պատգամավորական հայտարարություն
Հավանաբար հիշում եք, որ 2010 թվականի հոկտեմբերին  այս բարձր ամբիոնից ես ահազանգել եմ, որ 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված  ՙՆախնական զինվորական պատրաստություն՚ դասագրքի ՙՀայ ժողովուրդն Արցախյան ազատամարտի ժամանակ՚ բաժնում տեղ են գտել աղաղակող սխալներ: Հիշեցնեմ դրանցից միայն երկուսը. ըստ այդ  վայ դասագրքի, Մոնթե Մելքոնյանը` լեգենդար Ավոն, Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարն էր, իսկ Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը Արտյուշա Հարությունյանն էր: Այնինչ ակնհայտ է, որ հենց Ավոն էր Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը:Ով գոնե փոքրիշատե տեղյակ է Ղարաբաղյան պատերազմի պատմությանը, ապա գիտե, որ Ազատագրական բանակի հիմնադիր-գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մատույցներում: Չարաբաստիկ դասագրքի հեղինակների կարծիքով, սակայն, Լեոնիդ Ազգալդյանը եղել  է  Քելբաջարի ռազմագործողության  ուղղություններից մեկի հրամանատարը, ռազմագործողություն, որն, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: 
Այս  և բազմաթիվ այլ սխալներ ես մատնանշել եմ իմ ՙԱնփութությու՞ն, անպատասխանատվությու՞ն, թե՞ ….՚ վերտառությամբ հոդվածում, որը տպագրվել է ՙԱզատ Արցախ՚ թերթում: Թեմային անդրադարձել  է նաև հայաստանյան մամուլը: Ի պատիվ ԼՂՀ կրթության և գիտության նախարարության պիտի ասել, որ 2011-2012 ուսումնական տարվանից Ղարաբաղյան պատերազմի մասին Արցախի դպրոցներում արդեն ուսուցանում են լրամշակված դասաթեմայով: Իսկ ահա Հայաստանի Հանրապետությունում, իմ տեղեկությունների համաձայն, շարունակում է գործել հին դասագիրքը: Ստացվում է այնպես, որ հայ երիտասարդների մի մասը մեր նորագույն պատմությունն անցնում է մի դասագրքով, մյուս մասն` ուրիշ, իրողություն, որն ուղղակի անթույլատրելի է:
Հուսանք, որ պատկան մարմինները կարձագանքեն և կուղղեն սխալը:
 
23.02.2012 թ.