Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

Արցախի Հանրապետության ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ մայիսի 24-ին դրական եզրակացությամբ երաշխավորել է «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ հունիս ամսվա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար:

 Այսքանով` ավարտվել են նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումները, ինչի կապակցությամբ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին՝ շահագրգիռ դիտարկումների և առաջադրած հարցերի համար:

Հանձնաժողովի օրակարգում առկա մյուս հարցը «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ.-ի  ծրագրի կատարման մասին 2016թ.-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն է, որը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:

Աշխատակազմի ղեկավարի խոսքով հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:

Այս հաշվետվությունը ևս ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ առաջարկել է ընդգրկել ԱԺ հերթական լիագումար նիստի օրակարգ: