Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԱՀՀ ամառային կամավորական ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ավանդական այցով Արցախ ժամանած Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ամառային կամավորական ծրագրի մասնակիցներին՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։

ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել ԱՀՀ հետ հաստատված համագործակցությունը և նշել ամառային կամավորական ծրագրի կարևորությունը, որը հնարավորություն է ընձեռում սփյուռքի երիտասարդներին այցելել նաև Արցախ և համակողմանի պատկերացում կազմել մեր երկրում առկա իրողությունների ու արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ։ Հյուրերի խնդրանքով Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի ԱԳՆ գործունեության առանձնահատկությունները և անդրադարձ կատարել երկրի արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցերի։