[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Երկրի ղեկավարն այցելել է մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել Ստեփան Շահումյանի հուշարձանին: Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը, պաշտոնատար այլ անձինք: