Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ԱՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՙՍԱՏԱՐ ՂԱՐԱԲԱՂԻՆ՚ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՙՍատար Ղարաբաղին՚ ֆրանսիական միության ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Մարալ Ասադուրյանի գլխավորությամբ։

 Հանդիպման ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է միության գործունեության կարևորությունը՝ ուղղված Ֆրանսիայում Արցախի շահերի պաշտպանությանը, այդ թվում` Արցախի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը։ 

Կողմերը քննարկել են նաև Արցախի և Ֆրանսիայի միջև կապերի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։