[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն

 

 

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: 

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ինչպես նախաձեռնության հեղինակներին, այնպես էլ բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են դրա իրականացման գործում՝ նշելով, որ այն ունի մշակութային, ազգագրական, ինչպես նաեւ կարեւոր հասարակական նշանակություն: