[ARM]     [RUS]     [ENG]

Գյուղական բնակավայրերից ժամանած երեխաների համար կազմակերպված Ամանորի տոնական միջոցառում

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին մասնակցել է <<Ապագա սերունդների հիմնադրամ>>-ի կողմից հանրապետության գյուղական բնակավայրերից ժամանած երեխաների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված Ամանորի տոնական միջոցառմանը:

Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել երեխաներին, շնորհավորել նրանց Նոր տարին եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն, ուրախ ու երջանիկ կյանք: