[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանների անդամների հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանների միության մի խումբ անդամների՝ կազմակերպության ղեկավար Եսայ Բալայանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Աֆղանստանի պատերազմի վետերանների մասնակցությունն Արցախյան ազատամարտում՝ կարեւորելով նրանց ներդրումը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում: