ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՈՒՐԳ ԴԵ ՊԵԱԺ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, ապրիլի 3-ին այցելել է Բուրգ դե Պեաժ քաղաք և հանդիպել քաղաքապետ Նատալի Նիեզոնի հետ։

 Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, այդ ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ, որից հետո պատվիրակությունը քաղաքապետ Նիեզոնի ուղեկցությամբ շրջայց է կատարել Բուրգ դե Պեաժում։

Այնուհետև քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել Բուրգ դե Պեաժ և Մարտունի քաղաքների միջև Բարեկամության հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Հռչակագիրը ստորագրել են Մարտունու և Բուրգ դե Պեաժի քաղաքապետեր Մհեր Խաչատրյանն ու Նատալի Նիեզոնը։ 

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Սենատի անդամ Դիդյե Գիոնը, Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի տեղակալ Գայանե Մանուկյանը, ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Օրվա ավարտին պատվիրակությունը Բուրգ դե Պեաժում մասնակցել է ՙԱրցախի ձայներ՚ խմբի համերգին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին