[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում «Ավրորա» մրցանակի դափնեկիր, անվանի բժիշկ Թոմ Քաթինայի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, անվանի բժիշկ Թոմ Քաթինային: 

Նախագահը ողջունել է Թոմ Քաթինայի՝ Արցախ այցելելու որոշումը՝ նշելով, որ մեր երկրում քաջատեղյակ են նրա գործունեությանը եւ նրա անձի հանդեպ տածում են մեծ հարգանք: 
Հանդիպմանը ներկա էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: