[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Հայ Դատի դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու համար։