[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: