[ARM]     [RUS]     [ENG]

ՊԲ զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է մեդալով

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։