[ARM]     [RUS]     [ENG]

Բակո Սահակյանը հանդիպել է ամերիկյան բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակության հետ

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպում է ունեցել ամերիկյան <<Ադվենտիստ Հելս>> բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակությանը:

Քննարկվել են առողջապահության ոլորտում Արցախի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը ողջունել է <<Ադվենտիստ Հելս>>-ի պատրաստակամությունը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում եւ արժեւորել նրա դերը բնակչությանը բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցման, արցախցի բժիշկների հետ փորձի փոխանակման տեսանկյուններից՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: