[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Սահակյանն ընդունել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ Հայկ Քոթանջյանին

 

 

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանին:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը Հայկ Քոթանջյանին է հանձնել <<Մխիթար Գոշ>> մեդալ, որով նա պարգեւատրվել էր Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ Արցախի ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: