[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին մասնակցել է Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին եւ բարերար Ջերալդ Թրփանջյանին դպրոցի կապիտալ վերակառուցման ու վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու եւ իրականացնելու համար:
Բակո Սահակյանը կարեւորել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող կրթական հաստատությունների առկայությունը եւ դրանց շարունակական արդիականացումը՝ դա համարելով կրթության մակարդակի բարձրացման հիմնական գրավականներից: