[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի եւ Վալանսի միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: 
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ընդգծելով, որ Արցախը կարեւորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ փոխգործակցության ընդլայնումը եւ խորացումը: