Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԹԱԹՈՒԼ ԱՎԱԳՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Հոկտեմբերի 11-14-ն Իսպանիայում 2018թ. խառը մենամարտերի (MMA) Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկ Թաթուլ Ավագյանը վերադարձավ բրոնզե մեդալով։ Մրցաշարին մասնակցում էին 23 երկրների լավագույն մարզիկներ։ 

 ԱՀ խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի նախագահ, Արցախի հավաքականի մարզիչ Գարեգին Աղաբալյանի պարզաբանմամբ՝ Թ. Ավագյանը, դառնալով ՀՀ չեմպիոն, իրավունք էր վաստակել մասնակցելու Եվրոպայի մեծահասակների առաջնությանը 77 կգ քաշային կարգում։ Մարզիկն ունեցավ 3 մենամարտ. առաջին 2 մենամարտերում հաղթեց Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին, իսկ վերջին՝ կիսաեզրափակիչ մենամարտում պարտվեց ՌԴ-ի մարզիկին և զբաղեցրեց 3-րդ պատվավոր տեղը։

Ֆեդերացիան գործում է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի կազմում, որի նախագահը նույնպես Գ. Աղաբալյանն է։ Ընդհանուր առմամբ՝ խառը մենամարտերով (MMA) Արցախում պարապում է 93 հոգի։ Ֆեդերացիան ունի 3 մարզիչ, ովքեր էլ պարապմունքներ են անցկացնում ոչ միայն Ստեփանակերտում։ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի խմբերի մարզիչը Վազգեն Ստեփանյանն է, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում պարապում է Աղվան Գևորգյանը, իսկ Ստեփանակերտի մեծահասակների խմբերի և հավաքականի հետ աշխատում է Գարեգին Աղաբալյանը։ Արցախյան հավաքականի որոշ մարզիկներ ընդգրկված են ՀՀ հավաքականի կազմում։ Գ. Աղաբալյանի խոսքով՝ չնայած մարզաձևը ոչ օլիմպիական է, աշխարհում ներկայումս ամենադինամիկ զարգացողն ու տարածվածն է։ Գլխավոր մարզիչը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 26-29-ը ՌԴ-ում, իսկ նոյեմբերի 3-ին՝ Վրաստանում տեղի կունենան միջազգային մրցաշարեր ֆինանսական և մրցանակային մեծ ֆոնդերով, որոնց կմասնակցեն նաև մեր մարզիկները։ Նման կարգի մրցաշարերին արցախցիները մասնակցում են հովանավորների աջակցությամբ, պետության մասնակի ֆինանսավորմամբ, որոշ դեպքերում էլ` մարզիկների և մարզիչների միջոցներով։ ՙԱՀ և ՀՀ հավաքականների մեր ուժեղագույն մարզիկներից են Թաթուլ Ավագյանը, Մարատ Բարսեղյանը, Դավիթ Քոչարյանը, Վասակ Բարսեղյանը, Լևոն Ծատրյանը, ուրիշներ, ովքեր ունեն խոստումնալից ապագա, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով որոշները չեն կարողանում մասնակցել միջազգային մրցաշարերին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին՝ Կոմիտաս Կարապետյանին, Գրիգորի Գաբրիելյանցին, Բորիս Բարսեղյանին, Արթուր Շիրինյանին, ՌԴ-ից՝ Ֆիլիպ Օգանովին, Արսեն Սագիյանին՝ շարունակական աջակցության  համար։ Նպաստելով մեր երեխաների շրջանում մարզաձևերի զարգացմանը` միևնույն ժամանակ նրանք օգնում են դաստիարակել արժանի հայրենյաց պաշտպաններ՚,-վերջում հավելեց Գ. Աղաբալյանը։    

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ