Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿԳ փոխնախարար. Տնտեսական կապերի քայքայման արդյունքում տուժել է քիմիայի բնագավառը

Նիդեռլանդների Գրոնինգենի համալսարանը, Երևանի պետական համալսարանի հետ միասին, կազմակերպել է ՙՔիմիայի սահմանները, Հայաստան՚ քիմիային նվիրված միջազգային գիտաժողով, որի շրջանակներում Հայաստան են հրավիրվել գիտական աշխարհում առաջատար ներկայացուցիչներ։

 Գիտաժողովի հիմնական նպատակն է՝ հայ գիտնականներին, հատկապես՝ երիտասարդ սերնդին, հնարավորություն տալ ծանոթանալու ոլորտի լավագույն փորձին։

ՙՆման միջոցառումները, հատկապես քիմիայի բնագավառում, կենսական կարևորություն ունեն Հայաստանի համար։ Առանց միջազգային համագործակցության, գիտական ժամանակակից աշխարհի փորձն ու նվաճումները հաշվի առնելու՝ հնարավոր չէ որևէ ոլորտի, հատկապես՝ բնագիտական ոլորտի զարգացումը,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով,- քիմիայի բնագավառը շատ կարևոր է Հայաստանի համար։ Հայաստանը տարիներ շարունակ եղել է քիմիական արդյունաբերության հիմնական կենտրոններից մեկը և բավականին լուրջ ձեռքբերումներ է ունեցել, սակայն անկախությունից հետո, տնտեսական կապերի քայքայման արդյունքում, քիմիայի բնագավառն էապես տուժել է։

Օրինակ՝ վերջին տարիներին  ՀՀ երկու խոշորագույն բուհերում՝ ԵՊՀ-ում և Ճարտարագիտական համալսարանում, շատ քիչ են քիմիայի ֆակուլտետ ընդունվել ցանկացողները, որը կապված է քիմիական արդյունաբերության և տնտեսության ներկա վիճակի հետ։ Այժմ պետք է զարկ տրվի քիմիայի բնագավառին, արժևորվի դրա տեղը նոր Հայաստանում՚։