Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՊԱՏԱԿԸ՝ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՆ Է

Հոկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելեց Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության գրասենյակ և հանդիպում ունեցավ կազմակերպության անդամների հետ:

Նախաձեռնությունը երկրի ղեկավարինն էր՝ նպատակ ունենալով Միության 20-ամյակին ընդառաջ մեկ անգամ ևս ծանոթանալ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների հիմնախնդիրներին, ինչպես նաև քննարկել մի շարք առաջարկություններ, որոնք նախօրոք ներկայացրել էր ԱԿԱՀՄ նախագահը: 
ՙԱնհայտ կորած ազատամարտիկների ճակատագրերի անորոշությունը ողբերգական էջ է Արցախի տարեգրության մեջ: Երկրի իշխանությունները միշտ էլ արձագանքել են կազմակերպության վարչության կողմից բարձրացված խնդիրներին, և հետայսու էլ շարունակվելու է նույն ձևով: Այս առումով չկա ավելի լավ միջոց, քան ձեզ սատարելն ու ձեզ հետ միասին ծանր վշտին դիմակայելը: Ֆինանսական միջոցները մեզ համար խոչընդոտ չեն եղել ու չեն էլ լինելու՝  որոնողական աշխատանքներ իրականացնելու  և ավելի արդյունավետ գործունեություն ծավալելու համար՚,- ասաց Նախագահ Սահակյանը:
Իր հերթին ԱԿԱՀՄ նախագահ Վերա րիգորյանը ներկայացրեց կազմակերպության վերջին տարիներին իրականացրած աշխատանքները՝ ցավով նշելով, որ տարիների որոնողական աշխատանքները շատ դեպքերում արդյունք չեն տվել: Այդ ընթացքում հասարակական կազմակերպությունը տարաբնույթ աշխատանքներ է իրականացրել, վերջնական արդյունքին, սակայն, դեռ շատերն են սպասում: Միության նախագահը երախտագիտություն հայտնեց Արցախի իշխանություններին և բոլոր այն անձանց, ովքեր այս տարիներին հնարավորինս աջակցել են կազմակերպության գործունեությանը:
Երկրի ղեկավարին ուղեկցում էր Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը:
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ