[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

 

Հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են համապատասխան պարզաբանումներ:

ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ առաջիկա լիագումար նիստի օրակարգում ընդգրկվել են նաև Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին և  Արցախի Հանրապետության մարդու իրավունքների  պաշտպան  նշանակելու մասին պարտադիր քննարկման ենթակա երկու հարցերը:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին: