[ARM]     [RUS]     [ENG]

Այցելություն Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակ եւ ծանոթացել հրապարակին հարակից փողոցներում իրականացվող շենքերի բարեկարգման աշխատանքներին:

Երկրի ղեկավարը նշել է, որ մայրաքաղաքի բարեկարգումը կրելու է շարունակական բնույթ՝ երախտագիտություն հայտնելով այս գործընթացում ներգրավված բարերարներին:
Նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: