[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ''Հայ-մեդ'' բժշկական մարդասիրական ընկերության նախագահ Ժան-Միշել Էքերյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, <<Հայ-մեդ>> բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախին մշտապես սատարելու եւ առողջապահության ոլորտում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնելու համար ու նրան հանձնել <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալ: