[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը ապ­րի­լի 25-ին գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում կաթ­նամ­թերք ար­տադ­րող ըն­կե­րու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի և ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ընդ­լայն­ված կազ­մով աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյուն է հրա­վի­րել։

 Կա­թի շու­կա­յում առ­կա ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ զե­կուց­մամբ հան­դես է ե­կել գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը, ո­րը ման­րա­մասն ներ­կա­յաց­րել է հան­րա­պե­տու­թյու­նում ար­տադր­վող կա­թի ծա­վալ­նե­րի, դրանց նկատ­մամբ վե­րահս­կո­ղա­կան մե­խա­նիզմ­նե­րի, ինչ­պես նաև մթեր­ման և սպառ­ման վե­րա­բե­րյալ հա­մա­պար­փակ տե­ղե­կու­թյուն­ներ։ Նա­խա­րա­րի խոս­քով՝ օ­րա­կար­գա­յին հիմ­նա­կան խն­դի­րը շա­րու­նա­կում է մնալ ի­րաց­ումը, ո­րի կար­գա­վո­րու­մը պա­հան­ջում է նաև օ­րեն­սդ­րա­կան և են­թաօ­րեն­սդ­րա­կան լու­ծում­ներ։

Այ­նու­հետև Գ. Մար­տի­րո­սյա­նը կաթ­նամ­թերք ար­տադ­րող ըն­կե­րու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից, ինչ­պես նաև շր­ջան­նե­րի ղե­կա­վար­նե­րից հե­տաքր­քր­վել է ո­լոր­տում առ­կա հիմ­նա­խն­դիր­նե­րի մա­սին։ ՙԱ­նաս­նա­պա­հու­թյան զար­գա­ցու­մը և դրա­նից բխող՝ կա­թի ար­տադ­րու­թյան և վե­րամ­շակ­ման ճյու­ղը զար­գաց­ման մեծ հե­ռան­կար­ներ ու­նի մեր հան­րա­պե­տու­թյու­նում, ո­րը պե­տա­կան լուրջ ա­ջակ­ցու­թյուն է պա­հան­ջում։ Այդ իսկ պատ­ճա­ռով կցան­կա­նա­յի լսել ո­լոր­տում առ­կա խն­դիր­նե­րի լուծ­ման վե­րա­բե­րյալ ձեր ա­ռա­ջարկ­նե­րը, ո­րոնք կա­ռա­վա­րու­թյան կող­մից ա­ռա­վել մեծ ու­շադ­րու­թյուն են պա­հան­ջում՚, - ա­սել է Գ.Մար­տի­րո­սյա­նը։
Խոր­հր­դակ­ցու­թյա­նը ո­լոր­տում ի­րա­կա­նաց­վող վե­րահս­կո­ղա­կան գոր­ծա­ռույթ­նե­րի վե­րա­բե­րյալ զե­կուց­մամբ հան­դես է ե­կել Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյան պետ Ար­թուր Ներ­սի­սյա­նը, նշե­լով, որ կա­թի ար­տադր­ման և մթեր­ման շու­կան մշ­տա­պես են­թարկ­վում է ման­րէա­բա­նա­կան և փոր­ձա­գի­տա­կան լա­բո­րա­տոր ստու­գում­նե­րի, ո­րից հե­տո միայն թույ­լատր­վում են դրանց ի­րա­ցումն ու վա­ճառ­քը։
Ամ­փո­փե­լով մաս­նա­կից­նե­րի զե­կույց­նե­րը՝ պե­տա­կան նա­խա­րա­րը ա­ռանձ­նաց­րել է այն հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը, ո­րոնց շուրջ պետք է աշ­խա­տանք­ներ տա­նեն շա­հագր­գիռ բո­լոր սու­բյեկտ­նե­րը։ Դրանք մաս­նա­վո­րա­պես կապ­ված են կա­թի ինք­նար­ժե­քի նվա­զեց­ման քա­ղա­քա­կա­նու­թյան հետ, ո­րը ան­մի­ջա­կա­նո­րեն անդ­րա­դառ­նա­լու է վե­րամ­շա­կող ըն­կե­րու­թյուն­նե­րի ար­տադ­րան­քի վրա, ինչ­պես նաև ո­րա­կի և սպա­ռո­ղա­կան շու­կա­յի վա­ճառ­քի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյան խիստ բարձ­րաց­ման հետ։
Խոր­հր­դակ­ցու­թյան ա­վար­տին պե­տա­կան նա­խա­րա­րը Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը հանձ­նա­րա­րել է կազ­մել գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլան, որ­տեղ ամ­փոփ­ված կլի­նեն այն բո­լոր խն­դիր­ներն ու ա­ռա­ջարկ­նե­րը, ո­րոնք ար­ծարծ­վել են հան­դիպ­ման ըն­թաց­քում։
Խոր­հր­դակ­ցու­թյա­նը մաս­նակ­ցում էր նաև Գյու­ղի եւ գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րամի տնօ­րեն Տիգ­րան Ծատ­րյա­նը։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին