ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԻՆԳ ՏԱՐՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 18-ին ԼՂՀ սոցապնախարար Նարինե Ասծատրյանը հրավիրեց ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացրեց հաշվետվություն 2007-2012թթ. կատարած աշխատանքների վերաբերյալ։
Խորհրդակցությանը, որին ներկա էին ոլորտի պատասխանատուներ, խոսվեց անցած 5 տարիների ընթացքում նախարարության կողմից իրականացված սոցիալական քաղաքականության, ծրագրերի, խնդիրների ու անելիքների մասին։ Ն. Ասծատրյանի տեղեկատվությամբ, կարևորագույն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդագրությունը, կենսաթոշակային ոլորտը, ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանության բնագավառը, լուրջ առաջընթաց է արձանագրվել։
Խորհրդակցության մանրամասները՝ թերթի հաջորդ համարում։