[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Սահակյանը հանդիպել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:

Քննարկվել են մեր հանրապետության մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցեր: 
Բակո Սահակյանը 80-ամյա հոբելյանի կապակցությամբ անվանի կոմպոզիտորին է հանձնել ''Երախտագիտություն'' մեդալ՝ կարեւորելով նրա ավանդն Արցախում մշակույթի զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: