[ARM]     [RUS]     [ENG]

Ազգային ժողովը կգումարի հերթական նիստը

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի,մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարներիաշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

 Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է շրջանառության մեջ գտնվող նախագծերի ցանկը: Օրինագծերի պատրաստության և դրանց շուրջ հանձնաժողովային քննարումների վերաբերյալ պարզաբանումներ են տվել պետական-իրավական հարցերի մշտականհանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ու արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:

Սպասվող նիստի օրակարգի նախագծում ընդգրկվել են 14 օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2018թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը և «Վերածնունդ» խմբակցության հարցապնդման քննարկումը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 30-ին ժամը 11:00-ին: