Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստը
Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը:
Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախորդ ամսին ՀՀ ԱԺ-ում կազմակերպված՝ հայկական երկուհանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական նիստին, ինչպես նաև մայիսին ԱԺ-ում մեկնարկած՝2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումներին:
Նստաշրջանի օրակարգը հաստատելուց առաջ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ բացասական եզրակացություն ստացած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխությունկատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը հեղինակի պահանջով դրվել է կարճատև քննարկման: Լյուդմիլա Բարսեղյանն առաջարկել է նախագիծը ներառել նստաշրջանի օրակարգ և քննարկել հունիսին կայանալիք նիստին:
Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանըպաշտպանել է հեղինակի առաջարկը և հույս հայտնել, որ որոշակի պարզաբանումներ մտցնելուց հետո նախագիծը կմտնի գալիք նիստի օրակարգ:Խորհրդարանը կողմ է քվեարկել նախագիծը նստաշրջանի օրակարգում ներառելուն:
Նիստի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորներն անցել են պարտադիր հարցերի քննարկմանը:
Ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատություններիպաշտպանության վիճակի մասին հաղորդումը՝ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշել է, որ հաշվետու տարում 159 անձանցից ստացել են 138 դիմում՝ սոցիալական ապահովության, սեփականության, արդար դատաքննության, ազատ տեղաշարժի, աշխատանքային և պատշաճ վարչարարության իրավունքների վերաբերյալ: Իր զեկույցում ՄԻՊ-ը անդրադարձել է նաև Արցախի՝ միջազգային կոնվենցիաներին միանալու հանգամանքին ևառաջարկել քննարկել «Երեխայի իրավունքների մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» միջազգային կոնվենցիաներին միանալու հնարավորությունը: Հաղորդման ներկայացումն ավարտելուց հետո Արտակ Բեգլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2018թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը խորհրդարանին է ներկայացրել խորհրդինախագահ Արսեն Առստամյանը: Վերջինս նշել է, որ ընկերությունը թե՛ արտադրության և, թե՛ ֆինանսատնտեսական առումով հաջողությամբ էավարտել տարին: Արսեն Առստամյանը ևս պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:
Օրակարգային մյուս հարցը «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի հարցապնդման քննարկումն էր: Հարցապնդումն ուղղված էր ԱՀ կառավարությանը՝ «Արցախգազ» և «Արցախէներգո» ընկերությունների մասնավորեցման պայմանները ճշտելուն:
Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, պատասխանելով հարցապնդմանը, նշել է, որ վերոնշյալ ընկերությունները մասնավորեցվել են Կառավարության՝ 2017թ-ի համապատասխան որոշումներով՝ մրցութային կարգով: Հանդես գալովհարցապնդման վերաբերյալ ելույթով՝ Հայկ Խանումյանը նշել է, որ Կառավարության կողմից տրված պատասխանը չի փարատել իր կասկածները:Պատգամավորը հետաքրքրվել է նաև քննարկվող ընկերություններում ներդրումների իրականացման ծավալներից ու մասնավորեցման պայմանագրով նախատեսված պայմանների կատարումից:
Ընթացակարգով նախատեսված մտքերի փոխանակության ընթացքում ելույթ է ունեցել պատգամավոր Արթուր Թովմասյանը: Եզրափակիչ ելույթներով հանդես են եկել Լևոն Գրիգորյանը և Հայկ Խանումյանը:
Սկսելով օրենսդրական աշխատանքը՝ խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է Արդարադատության նախարար ԱրարատԴանիելյանի ներկայացրած՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանիներկայացրած՝ «Պետական սուրհանդակային կապի մասին» Արցախի Հանրապետության օրենքները:
«Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը ուղեկցող փաթեթով ԱԺ քննարկմանն էներկայացրել Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ կստեղծվի քննչական կոմիտե,կապահովվի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը, կերաշխավորվի քննչական մարմիններիանկախությունը և դատավարական ինքնուրույնությունը, քննիչների կարգավիճակի միասնականությունը, նախաքննության առավել արդյունավետիրականացումը, ինչը թույլ կտա ուժեղացնել մինչդատական քրեական վարույթում քաղաքացիների իրավունքների և օրինական շահերիպաշտպանությունը, վերացնել իրավապահ մարմինների կրկնվող գործառույթները և օպտիմալացնել բյուջետային ծախսերը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովիդրական եզրակացությունը և պատասխանել պատգամավորների հարցերին: Խորհրդարանը քննարկել և օրենքն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Արդարադատության նախարարն այնուհետև ներկայացրել է Նոտարիատի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքումփոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ փաթեթով: Նախարարի խոսքով՝ փաթեթիընդունմամբ կապահովվի «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ամրագրված դրույթների բնականոնգործունեությունը և կլուծվեն նոտարական գործողությունների իրականացման շարունակականության ապահովման հետ կապված գործնականումառաջացող խնդիրները: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանըհավանություն է տվել օրինագծին:
Արդարադատության բնագավառի մյուս նախագիծը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներև փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն էր, որի ընդունմամբ, նախարար Դանիելյանիփոխանցմամբ, ակնկալվում է բարձրացնել քննչական գործողությունների կազմակերպման արդյունավետությունը՝ վերացնելով առանց իրավաչափնպատակի ընթերականեր ներգրավելու կարգավորումները: Նախագծով կհստակեցվեն նաև ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ և 270-րդ հոդվածները՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը՝ բացառելով տարակարծիք մեկնաբանությունները, չարաշահումներն ուհակասական իրավակիրառ պրակտիկան: Նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտականհանձնաժողովը: Օրենքը ևս ընդունվել է:
Հաջորդիվ խորհրդարանը լսել է պատգամավոր էդուարդ Աղաբեկյանի հեղինակած «ԼՂՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին»Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կամրագրվի հանրապետության նախագահի ընտրության ժամանակ Արցախի հանրայինհեռուստատեսության ուղիղ եթերում նախագահի թեկնածուների միջև բանավեճերի պարտադիր լինելը: Հեղինակի կարծիքով՝ արդյունքումքաղաքացիները կստանան լիարժեք տեղեկատվություն թեկնածուների ծրագրերի մասին:
Պատգամավորները օրինախագծի հեղինակին են առաջադրել հարցեր, որից հետո նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես է եկելկառավարության լիազոր ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո տեղի է ունեցել մտքերիփոխանակություն, որի ընթացքում ելույթ է ունեցել Դավիթ Իշխանյանը: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել նախագծի հեղինակը: 20 կողմ, 6ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Քաղաքացիականծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱրցախիՀանրապետության օրենքի նախագիծը, որը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակ ունի:Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն, և քվեարկության արդյունքներովօրենքն ընդունվել է:
Ներկայացնելով «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքումփոփոխություն և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ Արտակարգ իրավիճակների պետականծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը նշել է, որ փաթեթի ընդունումը միտված է հստակեցնելու «Սեյսմիկ պաշտպանության մասին» ԱՀօրենքի մի շարք հասկացություններ և դրույթներ, միջոցառումների իրականացմամբ լրացնելու սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվողվերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցնելու և տարանջատելու լիազորությունները՝ ամրագրելով սեյսմիկանվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ որպես պարտադիր լիազորություններ,կատարելագործելու բնագավառը կարգավորող իրավական դաշտը, ինչպես նաև առկա կարգավորումները համապատասխանեցնելու գործողօրենսդրության պահանջներին: Նախարարը պատասխանել է պատգամավորների հնչեցրած հարցերին: ԱԺ պաշտպանության, անվտանգության ևօրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ներկայացրել է հանձնաժողովի դրականեզրակացությունը, որից հետո խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել օրենքին:
Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն առաջին ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Արտակարգ դրության իրավականռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքը: Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել ԱրցախիՀանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները՝ հնարավորինս բավարար երաշխիքներ սահմանելովարտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների ապահովման համար: նաև ԱՀՍահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջ է:
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ խորհրդարաննառաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը:
էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն առաջարկել է առաջին ընթերցմամբ քննարկել «Պետականգույքի մասնավորեցման 2019-2022 թվականների ծրագրի մասին» Արցախի Հանարպետության օրենքի նախագիծը: Նախարարի պնդմամբ օրինագծիընդունումը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարմանանհրաժեշտությամբ, որը նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմականուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը նպաստելուն:
Պատգամավոր Հովիկ Ջիվանյանի ներկայացրած առաջարկությունը լսելուց հետո, գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսականկառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանն առաջարկել է օրենքն ընդունել առաջին ընթերցմամբ՝ներկայացված առաջարկությունների քննարկումը շարունակելու նպատակով: 19 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքնընդունվել է առաջին ընթերցմամբ:
Խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետությանօրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանընշել է, որ օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ նպատակային ուսումնառության համարպարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման պատշաճ կազմակերպումը: Պաշտպանության, անվտանգության ևօրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Օրենքն ընդունվել է:
Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Թափոններիմասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Նախարարը նշել է, որ սույնովակնկալվում է լիցենզիայի տրամադրման գործընթացի հստակեցում, լիցենզավորված անձանց՝ իրենց համար նախընտրելի գործունեությամբզբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի տրամադրում, ինչը հնարավորինս նպաստավոր պայմաններ կստեղծի վտանգավոր թափոններիգործածությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար:
ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքն ընդունել է:
Ներկայացնելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ընդգծել է, որ փոփոխությամբհնարավորություն կընձեռվի տարբեր իրավական ուժ ունեցող ակտերը համապատասխանեցնել միմյանց՝ կենտրոնացնելով շրջանայիննշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման, շահագործման, սպասարկման աշխատանքները: ԱԺ արտադրության ևարտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը լսելուց հետո խորհրդարանն ընդունել էօրենքը:
Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Արթուր Թովմասյանը, Գագիկ Բաղունցը, Ռիտա Մնացականյանը, Վարդգես Բաղրյանըև Դավիթ Իշխանյանը: