[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին ստորագրել է հրամանագիր

Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են Գրետա Արզումանյանի` ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները:

Ըստ նույն հրամանագրի` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են Արթուր Աբրահամյանի` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: