Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հադրութի շրջան

Հադրութ քաղաքում Նախագահը մասնակցել է շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքի բացման արարողությանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ առողջապահական հիմնարկների ցանցի արդիականացումը եւ ընդլայնումը շրջաններում ունի ռազմավարական նշանակություն, եւ աշխատանքներն այս ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Եգիպտոսի թեմի Կահիրեի ազգային առաջնորդարանին այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

Այնուհետեւ Նախագահը մասնակցել է Մեծ Թաղեր գյուղի մոտակայքում նոր անասնապահական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանը ծրագիրն իրագործելու համար երախտագիտություն է հայտնել ամերիկահայ բարերար Վարդան Նազերյանին եւ ընդգծել, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող նման համալիրները նոր որակ են հաղորդում գյուղատնտեսության զարգացմանը շրջաններում եւ ողջ հանրապետությունում:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ