[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿՐՏՍԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը նո­յեմ­բե­րի 21-ին ըն­դու­նել է ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան կրտ­սեր դի­վա­նա­գետ­նե­րին՝ ՀՀ ԱԳՆ դի­վա­նա­գի­տա­կան դպ­րո­ցի տնօ­րեն,ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Վա­հե Գաբ­րիե­լյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։

Պե­տա­կան նա­խա­րա­րը ող­ջու­նել է դի­վա­նա­գետ­նե­րի՝ հայ­կա­կան երկ­րոդ պե­տու­թյու­նը ճա­նա­չե­լու և խո­րա­պես ըն­կա­լե­լու ցան­կու­թյու­նը,կարևո­րե­լով մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում Ար­ցա­խի մա­սին տե­ղե­կաց­վա­ծու­թյու­նը բարձ­րաց­նե­լու,քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան պաշտ­պան­վա­ծու­թյունն ամ­րապն­դե­լու ուղ­ղու­թյամբ հետևո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րը։
Գրի­գո­րի Մար­տի­րո­սյանն անդ­րա­դար­ձել է Ար­ցա­խի սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին,ո­լորտ առ ո­լորտ ա­ռանձ­նաց­րել տն­տե­սա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը,պա­տաս­խա­նել կրտ­սեր դի­վա­նա­գետ­նե­րի հար­ցե­րին։
ՀՀ ԱԳՆ դի­վա­նա­գի­տա­կան դպ­րո­ցի տնօ­րեն,ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Վա­հե Գաբ­րիե­լյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել ըն­դու­նե­լու­թյան հա­մար և ներ­կա­յաց­րել կրտ­սեր դի­վա­նա­գետ­նե­րի ար­ցա­խյան օ­րա­կար­գը,ո­րում մեծ տեղ է հատ­կաց­ված ի­րա­կան հատ­վա­ծին։

ԱՀ պե­տա­կան նա­խա­րա­րի աշ­խա­տա­կազ­մի
տե­ղե­կատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բա­ժին