[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Ուկրաինայից ժամանած մի խումբ հայ գործարարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Ուկրաինայից ժամանած մի խումբ հայ գործարարների:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի դերակատարությունը Արցախի զարգացման եւ զորացման մեջ՝ նշելով, որ մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ հանրապետությունում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր: