Logo
Print this page

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել են Ստեփանակերտ

Դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետություն են ժամանել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով»-ի անդամները՝ ՀՀ ԱԺ նախագահհանձնաժողովի համանախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ստեփանակերտի՝ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշակոթողի մոտ պատվիրակությանը դիմավորել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

 Պատվիրակությունն Արցախում է դեկտեմբերի 17-ին նախատեսվող՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու ծրագրի շրջանակներում։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.