[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հետ՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: