ԱՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել՝ 1990թ. հուն­վա­րին Ադր­բե­ջա­նի կող­մից Բաք­վում կազ­մա­կերպ­ված հա­յե­րի կո­տո­րած­նե­րի 30-րդ տա­րե­լի­ցի առ­թիվ։ Հայ­տա­րա­րու­թյան տեքս­տը՝ ստորև.

 1990 թվա­կա­նի հուն­վա­րին Ադր­բե­ջա­նի Բա­քու քա­ղա­քը կր­կին դար­ձել էր հա­յե­րի նկատ­մամբ շա­րու­նա­կա­բար ի­րա­կա­նաց­վող ջար­դե­րի թա­տե­րա­բեմ (1905թ. և 1918թ. հա­յե­րի զանգ­վա­ծա­յին կո­տո­րած­նե­րից հե­տո եր­րորդ ան­գամ), որ­տեղ, ի տար­բե­րու­թյուն Ադր­բե­ջա­նի մյուս բնա­կա­վայ­րե­րի, դեռևս շա­րու­նա­կում էին բնակ­վել զգա­լի թվով հա­յեր։ Հուն­վա­րի 13-ին Բաք­վում կազ­մա­կերպ­ված բազ­մա­հա­զա­րա­նոց հան­րա­հա­վա­քից հե­տո, կան­խավ մշակ­ված ծրագ­րի հա­մա­ձայն, հա­վաք­ված մոտ 50 հա­զա­րա­նոց ամ­բո­խը բա­ժան­վեց խմ­բե­րի և նա­խո­րոշ­ված հաս­ցե­նե­րով ներ­խու­ժեց հա­յե­րի բնա­կա­րան­ներ՝ քա­ղա­քը հա­յե­րից ՙմաք­րե­լու՚ նպա­տա­կով։

Հուն­վա­րի 13-ից 20-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում միայն իր ազ­գա­յին պատ­կա­նե­լիու­թյան հա­մար Բաք­վի հա­յու­թյու­նը են­թարկ­վեց բռ­նա­րարք­նե­րի՝ կո­տո­րած, թա­լան ու բռ­նի տե­ղա­հա­նում՝ խախ­տե­լով հա­յե­րի կյան­քի, խոշ­տան­գում­նե­րից ու խտ­րա­կա­նու­թյու­նից զերծ լի­նե­լու, ա­զա­տու­թյան ու անվ­տան­գու­թյան, սե­փա­կա­նու­թյան, ար­դար դա­տաքն­նու­թյան և մի շարք այլ ի­րա­վունք­ներ։ Սպան­ված­նե­րի ճշգ­րիտ քա­նա­կը մինչ այժմ հայտ­նի չէ, սա­կայն ըստ մեր վեր­ջին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի՝ սպան­վել է շուրջ 450 մարդ։
Հուն­վա­րի 18-ին Բաք­վի հայ­կա­կան ջար­դե­րի և Շա­հու­մյա­նի շր­ջա­նի հայ­կա­կան գյու­ղե­րի ու Գե­տա­շե­նի վրա հար­ձա­կում­նե­րի կա­պակ­ցու­թյամբ Եվ­րա­խոր­հր­դա­րանն ըն­դու­նեց ՙՀա­յաս­տա­նում ի­րա­վի­ճա­կի մա­սին՚ բա­նաձևը, ո­րը կոչ էր ա­նում ԽՍՀՄ իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­պա­հո­վել Ադր­բե­ջա­նում ապ­րող հա­յե­րի գոր­ծուն պաշտ­պա­նու­թյու­նը՝ ի­րա­վի­ճա­կին մի­ջամ­տե­լու հա­մար զորք մտց­նե­լու մի­ջո­ցով։
Միայն 1990թ. հուն­վա­րի 20-ի գի­շե­րը Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ մայ­րա­քա­ղաք մտց­վե­ցին Խոր­հր­դա­յին բա­նա­կի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ո­րոնք, կոտ­րե­լով Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին ճա­կա­տի զին­ված ջո­կատ­նե­րի կա­տա­ղի դի­մադ­րու­թյու­նը, դա­դա­րեց­րե­ցին հա­յե­րի յո­թօ­րյա կո­տո­րած­նե­րը։
1990 թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին ՙNew York Review of Books՚-ում բաց նա­մակ հրա­պա­րակ­վեց՝ ուղղ­ված մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, ո­րը ստո­րագր­վել էր Եվ­րո­պա­յի, Կա­նա­դա­յի և ԱՄՆ-ի 133 նշա­նա­վոր գիտ­նա­կան­նե­րի և ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի կող­մից, ով­քեր բո­ղո­քի ձայն էին բարձ­րաց­նում Բաք­վում հա­յե­րի սպա­նու­թյուն­նե­րի ու ջար­դե­րի դեմ։ Նա­մա­կում, մաս­նա­վո­րա­պես, նշ­վում էր, որ ՙհայ­կա­կան փոք­րա­մաս­նու­թյան դեմ ի­րա­կա­նաց­ված ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րը Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նում դար­ձել են հետևո­ղա­կան պրակ­տի­կա, ե­թե ոչ՝ պաշ­տո­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն՚։
Ադր­բե­ջա­նի կող­մից Բաք­վում կազ­մա­կերպ­ված մարդ­կու­թյան դեմ այդ հան­ցա­գոր­ծու­թյու­նը ա­րա­գաց­րեց և գրե­թե ա­վար­տին հասց­րեց Ադր­բե­ջա­նում հայ բնակ­չու­թյան լրիվ էթ­նիկ զտու­մը։ Այդ քա­ղա­քա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում 1988-1990թթ. Ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ադր­բե­ջա­նի Սում­գաիթ, Կի­րո­վա­բադ և մի շարք այլ քա­ղաք­նե­րում ու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զում, ԽՍՀՄ իշ­խա­նու­թյուն­նե­րի ի­մա­ցու­թյամբ ու թողտ­վու­թյամբ, սպան­վե­ցին հա­զա­րա­վոր և բռ­նա­գաղ­թե­ցին ա­վե­լի քան 400,000 հա­յեր։
Դրան հա­ջոր­դող տա­րի­նե­րին (նե­րա­ռյալ՝ 1991-1994թթ. Ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ) նույն­պես Ադր­բե­ջա­նի կող­մից շա­րու­նակ­վել է հա­յե­րի էթ­նիկ զտ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ո­րը, ըստ մեր վեր­լու­ծու­թյան, լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է ՄԱԿ-ի 1948թ. ՙՑե­ղաս­պա­նու­թյան հան­ցա­գոր­ծու­թյու­նը կան­խե­լու և պատ­ժե­լու մա­սին՚ կոն­վեն­ցիա­յով սահ­ման­ված ցե­ղաս­պա­նու­թյան հան­ցա­գոր­ծու­թյան ի­րա­վա­կան ձևա­կերպ­մա­նը։ Ա­վե­լին, բա­ցի հա­րյուր­հա­զա­րա­վոր ադր­բե­ջա­նա­հա­յու­թյան հայ­րե­նազր­կու­մից, մեր հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ նրանց սե­փա­կա­նու­թյան, ա­զատ տե­ղա­շար­ժի և մի շարք այլ ի­րա­վունք­ներ շա­րու­նա­կա­բար մնում են խախտ­ված, և շա­տերն առ այ­սօր կրում են այդ քա­ղա­քա­կա­նու­թյան ֆի­զի­կա­կան, հո­գե­բա­նա­կան ու նյու­թա­կան հետևանք­նե­րը։
Կա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը մինչ օրս պատ­շաճ ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան չեն ստա­ցել և մնա­ցել են ան­պա­տիժ, ին­չի հետևանք­նե­րից է նաև ներ­կա­յումս Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան կող­մից հա­յա­տյա­ցու­թյան պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը։ Դրա զո­հերն են շա­րու­նա­կում դառ­նալ ոչ միայն ադր­բե­ջա­նա­հա­յու­թյունն ու Ար­ցա­խի (Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի) Հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյու­նը, այլև բո­լոր հա­յե­րը և Ար­ցախ այ­ցե­լող օ­տա­րերկ­րա­ցի­նե­րը։ Հի­շեց­նենք, որ Ադր­բե­ջա­նի հա­յա­տյա­ցու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը 2018թ. հրա­պա­րա­կել է հա­տուկ զե­կույց՝ ներ­կա­յաց­նե­լով դրա դրսևոր­ման կոնկ­րետ օ­րի­նակ­ներ և վե­րա­բե­րե­լի մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի վեր­լու­ծու­թյուն։
Ադր­բե­ջա­նա­կան հա­սա­րա­կու­թյան մեջ սեր­ման­ված հա­յա­տյա­ցու­թյան դրսևոր­ման ակ­տիվ փուլ ար­ձա­նագր­վեց նաև 2016թ. ապ­րի­լին Ար­ցա­խի վրա Ադր­բե­ջա­նի լայ­նա­ծա­վալ հար­ձակ­ման ժա­մա­նակ, և Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պանն իր փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյան շր­ջա­նակ­նե­րում 2016թ. հա­տուկ զե­կույ­ցով ներ­կա­յաց­րել է քա­ղա­քա­ցիա­կան ու զին­վո­րա­կան ան­ձանց սպա­նու­թյան, գլ­խատ­ման, խոշ­տանգ­ման և ի­րա­վունք­նե­րի խախտ­ման ու պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մի շարք այլ դեպ­քեր։ Հատ­կան­շա­կան է, որ այդ­պի­սի հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ կա­տա­րած ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­ներն այ­նու­հետև պարգևատր­վել ու խրա­խուս­վել են Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից։
Պաշտ­պա­նը կոչ է ա­նում մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը պատ­շաճ ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան տալ 1990թ. հուն­վա­րին Բաք­վում կա­տար­ված բռ­նու­թյուն­նե­րին՝ հա­մա­ձայն մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րի և նոր­մե­րի, ինչ­պես նաև գոր­ծուն մի­ջոց­ներ ձեռ­նար­կել ներ­կա­յումս շա­րու­նակ­վող հա­յա­տյա­ցու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան դա­դա­րեց­ման ուղ­ղու­թյամբ։ Ռա­սիս­տա­կան ա­տե­լու­թյան այդ ճա­նա­պար­հը ոչ միայն հա­կա­սում է մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հան­րա­հայտ սկզ­բունք­նե­րին, այլև ա­վե­լի ու ա­վե­լի է հե­ռաց­նում եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րին հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րու­մից և տևա­կան խա­ղա­ղու­թյու­նից։