[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր

 Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար մայիսի 14-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին:

Դաշնամուրի դասատու, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Բելլա Փարսադանյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:      

                  ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել.

Համեստ Ավանեսյանին                Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան              երաշժտական քոլեջի դաշնամուրի բաժնի վարիչ

Վագիֆ Գրիգորյանին  Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի փողային բաժնի դասատու

Պավել Ղարաբեկյանին       ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արվեստի եւ ժովորդական ստեղծագործության բաժնի գլխավոր մասնագետ:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ