[ARM]     [RUS]     [ENG]

Այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ

Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:

Նախագահը ծաղիկներ է դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին եւ անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

2020-01-2