[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: