[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Արայիկ Հարությունյանը Սարդարապատում հարգանքի տուրք է մատուցել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ գտնվում է Երևանում:

 Այսօր՝ մայիսի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ նա այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Նախագահ Հարությունյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ