Logo
Print this page

Բյուջեի կատարողականը քննարկվել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցություններում

2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները հունիսի 19-ից մեկնարակել են ԱԺ խմբակցություններում:

 Այսօր Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ քննարկումներ են տեղի ունեցել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցություններում:

Խմբակցությունների ներկայացուցիչները նախարարին են առաջադրել հարցեր և հանդես եկել բյուջեի ծրագրերի վերահսկման գործիքակազմի մշակմանը, պահուստային ֆոնդից գումարների հատկացումներին, հեռավար ուսուցման կազմակերպմանը վերաբերող առաջարկություններով:

Բյուջեի կատարողականի քննարկումները նախատեսվում են նաև ԱԺ մյուս խմբակցություններում:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.