[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 19-ին Երևանում հանդիպել է  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյանի հետ:

 Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև ձևավորված հարաբերությունները՝ ընդգծելով, որ այսուհետ ևս այդ փոխգործակցությունը կշարունակվի ու կխորանա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համավարակի պատճառով ստեղծված դժվարին ֆինանսատնտեսական իրավիճակը հաղթահարելու և բանկային համակարգի դերն Արցախի տնտեսության մեջ ավելի մեծացնելու հնարավորությունները:

 

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ