Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱԽԱԶ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի 2020թ. հունիսի 22-ի հրամանով  Մհեր Մանգասարյանն ազատվել է Մարտակերտի շրջանի դատախազի պաշտոնից ու նշանակվել Ստեփանակերտ քաղաքի դատախազի պաշտոնում:

 Մհեր Գենադիի Մանգասարյանը ծնվել է 1976թ. օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:

Ավարտելով Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը,  ընդունվել ու սովորել է

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` ստանալով իրավաբանի որակավորում:

1993-1996թթ. ծառայել է Արցախ Հանրապետության զինված ուժերում:

1999 թվականից աշխատում է դատախազության համակարգում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության <Արիության համար> և <Մխիթար Գոշ> մեդալներով, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ Երկրապահների միության և ԱՀ ոստիկանապետի հուշամեդալներով:

Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

 

ԱՀ  ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ  ԲԱԺԻՆ