[ARM]     [RUS]     [ENG]

Զորակոչի մեկնարկ

 

Հուլիսի 2-ին պաշտպանության բանակի զորամասերում տեղի են ունեցել  հանդիսավոր արարողություններ՝ նվիրված 2020թ. ամառային զորակոչի մեկնարկին: Չնայած համավարակով պայմանավորված որոշակի խոչընդոտներին՝ բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նորակոչիկների ընդունման ու տեղավորման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Զորամասերում ամեն ինչ նախապես համապատասխանեցվել է ստեղծված արտակարգ իրավիճակի պահանջներին, անց են կացվել կանխարգելիչ-ախտահանիչ հակահամաճարակային միջոցառումներ, համահավաք ստորաբաժանումները ապահովվել են բանակում սերնդափոխության գործընթացը պահանջվող չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով զինվորական կյանքին նորակոչիկների արագ հարմարմանը: