[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:

 Երկրի ղեկավարը կարևորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնակցությամբ Արցախում արդեն տևական ժամանակ իրականացվող տարբեր բարեգործական և կրթական նախագծերը՝ այդ համատեքստում առանձնացնելով Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցման ծրագիրը: Նախագահ Հարությունյանը նշել է, որ կառավարությունն այսուհետ ևս պատրաստ է շարունակելու և զարգացնելու տարիների ընթացքում ձևավորված փոխգործակցությունը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ իրենք ևս շահագրգռված են այդ հարաբերությունների զարգացմամբ, իսկ ինքն Արցախում է նոր ծրագրերի քննարկման նպատակով:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ